Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Դարի հրաշքը

Դարի հրաշքը
21.07.2025 | 21:59

Հուլիսի 22

Ապրիր Իմ մեջ: «Ով հավատում է Ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ Ես Եմ անում. և դրանից ավելի մեծերը կանի, որովհետև Ես գնում եմ Հոր մոտ»:

«Դրանից ավելի մեծերը»: Կույրերը տեսողություն ստացան, կաղերը քայլեցին, բորոտները մաքրվեցին, և Ավետարանը քարոզվեց աղքատներին: «Դրանից ավելի մեծերը կանեք, որովհետև Ես գնում եմ Հոր մոտ»:

Աշխարհի զարմանքը: Դարերի հրաշքը: Օրհնելու համար ասպարեզ իջած Զորությունը. Սուրբ Հոգու մաքրազարդող Ուժը` շարժման մեջ դրած մարդու միջոցով: Վեր կաց. կանգնիր հիվանդության, աղքատության, տարակույսի, հուսահատության ու սահմանափակության խուլ գերեզմանից: «Ոտքի կանգնիր, լուսավորիր, որովհետև Լույսը եկել է, և քեզ վրա ծագել է Տիրոջ Փառքը»:

Սքանչելի ապագա է սպասվում երկուսիդ: Անհատնում զորությամբ լեցուն ապագա` Հոգևոր ասպարեզում մարդկանց օգտակար լինելու աննման ժամանակ: Զորությունը թող հոսի ձեր միջով: Գործածվել սովորեք: Խնդրեք. «Խնդրեցեք ինչ որ կուզեք, և պիտի տրվի ձեզ» և նրանց, ում համար աղոթում եք:

Դիտվել է՝ 1328

Մեկնաբանություններ